Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Գրի՞պը մեզ կհաղթի, թե՞ մենք գրիպին

Գրի՞պը մեզ կհաղթի, թե՞ մենք գրիպին

Գրիպի դեմ բուժման նպատակով հաճախ բժշկի ցուցմամբ կամ ինքնուրույն օգտագործում ենք հակաբիոտիկներ, որոնք, ի դեպ, սպանում են իմունիտետը: Ուրեմն ի՞նչ կարելի է անել իմունիտետը վերականգնելու համար, ինչպե՞ս կարելի է կանխել հակաբիոտիկներով բուժման   հետևանքները:

 

Հակաբիոտիկների կիրառումը կարող է անդառնալի վնաս հասցնել իմունիտետին: Երբեմն նման երկշաբաթյա բուժումից հետո հարկ է լինում ամիսներ շարունակ վերականգնվել: Ասվածը հատկապես վերաբերում է տարեցներին, քանի որ  նրանք դժվարությամբ են ապաքինվում:

 

Հաջորդ խնդիրը դիսբակտերիոզն է. աղիների միկրոֆլորայի խանգարումը: Հակաբիոտիկների օգտագործումից շատ է տուժում աղիների միկրոֆլորան:

 

Երբեմն էլ կենսական տոնուսի անկում է լինում, նվազում, իջնում է ինքնագնահատականը: Դա այս բուժման  հոգեբանական հետևանքներից է:

 

Նման խնդիրներից խուսափելու համար մի քանի միջոց առաջարկենք, որոնցով կարելի է օգնել օրգանիզմին ու վերականգնել իմունիտետն ու աղիների օգտակար միկրոֆլորան:

 

1. Իմունիտետը (օրգանիզմի  պաշտպանական համակարգը) կարելի է կոփել բնական դեղամիջոցներով: Օրինակ` նման գերազանց միջոց է կիտրոնը: Իսկ ով սիրում է կանաչ թեյ, ապա կարող է օգտագործել այն կիտրոնի հետ: С վիտամինն իր բոլոր դրսևորումներով չափազանց օգտակար է նման  վարակիչ հիվանդություններին դիմակայելու և իմունիտետը վերականգնելու հարցում:

 

Դիսբակտերիոզի խնդիրը կարգավորելու համար բավական է օրական 1-2 բաժակ մածուն կամ կեֆիր խմելը:

 

Սովորական հացի փոխարեն շատ օգտակար է թեփով հացաբուլկեղենը:

 

Նորություն չէ, որ սխտորն ու գլուխ սոխը վարակների դեմ պայքարում անզուգական են: Դրանք օգնում են  իմունիտետը վերականգնելուն: Նման ազդեցություն ունեն խնձորն ու թուրինջը:

 

Գազազրկած հանքային ջուրը կօգնի կարգավորելու աղիների միկրոֆլորան, կկանխի փորլուծը:

 

Հակաբիոտիկները բուժման ծայրահեղ, ամենավերջին միջոցն են, ուստի ոչ մի դեպքում չի կարելի սեզոնային մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների ժամանակ հակաբիոտիկ ընդունել. այն ճնշում է իմունիտետը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունել եք,   հարկ է լրացուցիչ բուժվել` իմունիտետն ինչ-որ կերպ վերականգնելու համար:

 

Իմունային համակարգն օրգանիզմի գլխավոր պահապանն է, որը վահանի դեր է կատարում վարակների ու մանրէներ դեմ պայքարում: Որքան իմունային համակարգը պինդ է, այնքան հազվադեպ է այն ենթարկվում «հարձակման»: Ընդ որում, լավ իմունիտետը մարդու բնածին հատկություն է: Այն պետք է ու կարելի է հասարակ միջոցներով ամրապնդել:

 

Ճիշտ սնունդ: Օրգանիզմին  անհրաժեշտ տարրերից մեկի կամ մյուսի բացակայությունը հանգեցնում է իմունիտետի թուլացման: Ահա թե ինչու է մեզ հարկավոր լիարժեք ու հավասարակշռված սնունդ ընդունել ամեն օր: Սննդից օրգանիզմը պետք է ստանա  անհրաժեշտ միկրոտարրեր, հակաօքսիդանտներ ու այլ կարևոր նյութեր: Մեր սննդաբաժնում պետք է ձկնեղեն լինի, միս, բանջարեղեն ու միրգ, հատիկավորներ, մի խոսքով` բնական մթերք:

 

Ստամոքսաղիքային տրակտի միկրոֆլորայի վերահսկում: Աղիքներում են զարգանում օրգանիզմին պիտանի մանրէները, որոնք բարերար են ազդում ողջ օրգանիզմի վիճակի վրա: Դրանց անհրաժեշտ քանակն ապահովելու համար բնական մթերք պետք է օգտագործել:

 

Ֆիզիկական մարզումներն ավելացնում են մկանային զանգվածը, ինչը նույնպես բարերար ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա: Ցանկացած սպորտաձև լավ արդյունք կարող է տալ իմունիտետի ամրապնդման գործում, բայց միայն գրագետ պարապելու պարագայում:

 

Թարմ օդին զբոսանքները բարձրացնում են տրամադրությունը, բացում ախորժակը, օգնում պայքարելու անքնության դեմ:

 

Շփումները կամ կոնտրաստային ցնցուղը օրգանիզիմի դիմադրողականությունն է բարձրացնում: Ի դեպ, ամենօրյա շփումների դեպքում դժվար թե խոնավացած ոտքերը հիվանդության պատճառ դառնան, իսկ մենք հիմնականում մրսում ենք ոտքերից:

 

Այս ամենի հետ լավ արդյունք են տալիս մասուրի թուրմը կամ թեյը և ինչ որ գիտենք մեծերից` արևքուրիկը (զվերաբոյ), մարդարմատը (ժենշեն): Դրանք թանկ չեն, սակայն պետք է խմել տևականորեն:

 

Առողջ քուն ու հանդարտություն: Խանգարված քունը, նյարդերն ու սթրեսը վնասում են օրգանիզմին: Ուստի հարկավոր է օրակարգ մշակել ու հնարավորինս չնյարդայնանալ. եթե կարող եք իրավիճակն ինչ-որ կերպ փոխել, մի հապաղեք, եթե ոչ, ապա համբերեք մինչև ինքն իրեն կկարգավորվի դրական  ելքով:

 

Եթե այնուամենայնիվ հիվանդացել եք, ապա բարերար ազդեցություն է ունենում կաթնամթերքը, իսկ երեխաները նախընտրում են յոգուրտը:

Հայտնի է, որ խանութի յոգուրտը միշտ չէ, որ անվնաս է, մինչդեռ կարելի է տնային պայմաններում ստանալ յոգուրտ` որքան ասես:

 

Ի՞նչ է հարկավոր յոգուրտի համար.

1 լ կաթ

3 ճաշի գդալ յոգուրտ (կենդանի մանրէներով)

1. եթե ցանկանում եք թանձր յոգուրտ ստանալ, ապա պետք է դրա համար կիրառել 6% յուղայնությամբ կաթ:

 

Նախ  կաթը եռացնում, ապա հովացնում ենք մինչև 40 աստիճան (ինչպես մածունն ենք մերում): Կաթը պետք է տաք լինի, սակայն  չայրի:

Առաջին անգամ որպես մերան պետք է օգտագործել բնական կենդանի յոգուրտ: Դա առաջին անգամվա համար, իսկ հետո, որպես մերան կարելի կիրառել ձեր իսկ պատրաստած յոգուրտը: Իսկ 10 անգամից հետո կրկին պետք է  բնական յոգուրտ օգտագործվի:

 

3 ճաշի գդալ յոգուրտը սկզբում լավ խառնում ենք հովացած կաթի հետ,ապա ավելացնում մնացած կաթն ու կրկին լավ խառնում:

 

Ստացվածը լցնում ենք ամանների մեջ, ու մերում: Ի դեպ, յոգուրտը ոչ միայն հաճելի կաթնամթերք է, այլև հրաշալի դիմակ մազերի համար: Իսկ եթե դրա մեջ նաև մեղր ու կիտրոնի հյութ ավելացնեք, ապա այն հրաշալի թարմացնող համ կստանա, իսկ որպես դիմակ օգտագործելու դեպքում  կունենաք սպիտակ, հարթ ու թարմ  մաշկ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ